Իսրայելի հարավի վրա Եգիպտոսի սահմանամերձ շրջաններից 2 հրթիռ է արձակվել, հայտարարել է Իսրայելի բանակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հրթիռակոծության հետևանքով տուժածների և այլ կրած վնասներիի մասին դեռևս տեղեկություններ չկան:
«Որոշ ժամանակ առաջ Սինայի թերակղզու շրջանից հրթիռ է արձակվել Էշկոլի վրա»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Կարճ ժամանակ անց զինվորականները հայտնել են երկրորդ հրթիռն արձակելու մասին: