Սպանվել է Եմենի նախկին նախագահը

13:01     5 դեկտեմբերի, 2017

Եմենում սպանվել է երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Telegram հեռուստաալիքին, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեությամբ: Հեռուստաալիքը նաեւ հրապարակել է քաղաքական գործչի մարմնի լուսանկարը՝ կտրված գլխով:

Ըստ որոշ աղբյուրների, Սալեհը սպանվել է տան պայթյունի ժամանակ: Մեկ այլ վարկածի համաձայն, դեպքը տեղի է ունեցել Մարիբ քաղաքի ճանապարհին:


© armedia.am