ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի՝ ճանաչում է արդյոք Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։
«Նախագահն ամենասկզբից հստակ հասկացրել է, որ դա «եթե» հարցը չի, այլ «երբ»»,-լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին՝ հավելելով, որ այս կապակցությամբ վերջնական որոշման մասին կհայտարարվի մոտ օրերս։
Պաղեստինյան կողմը, ինչպես նաև մերձավորարևելյան մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կհանգեցնի արաբա-իսրայելական հակամարտության սրացման և տարածաշրջանում իրադրության ապակայունացման։