Օրենսդիրը մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը

12:05     5 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանը մերժել է քառօրյա նիստի օրակարգում դրված Եվրասիական տնտեսական  միությունից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը, հայտնում է News.am-ը:

Ազգային Ժողովի պատգամավորներից 76-ը դեմ են քվեարկել նախագծին, կողմ են քվեարկել միայն 6-ը:

Հերթական քառօրյայի օրակարգում են նաև ռուսական ռազմական վարկի տրամադրման հարցերը, «Ընտանիքում բռնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու «ԵՏՄ Մաքսային օրենսգրքի» մասին պայմանագրի վավերացումը։

 


© armedia.am