Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սպառնացել է իրեն ցած նետել Կիևի իր բնակարանի տանիքից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ այն բանից հետո, երբ Սահակաշվիլին իմացել է, որ ուկրաինացի իրավապահները ցանկանում են խուզարկել իր տունը, նա իր բողոքն արտահայտել է տանիքին բարձրանալով և սպառնալով նետվել այնտեղից:
Սահակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն ասել է, որ անհայտ անձինք կոտրել են Կիևի Սահակաշվիլու բնակարանի դուռը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են սկսել կապված բողոքի ակցիաների ֆինանսավորման քրեական գործի հետ:
Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Սահակաշվիլին բարձրացել է 8 հարկանի շենքի տանիքին, որտեղ նա ապրում է և սպառնացել է ցատկել այնտեղից: