Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին «խաղաղ» ցույց անելու նպատակով դուրս գալ Մայդան ու պաշտոնանկ անել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հայտնում է Tvzvezda.ru-ն:
«Այսօր Պորոշենկոյի հանցախումբը կեղծ մեղադրանքների հիման վրա փորձում է ձերբակալել ինձ, որպեսզի կարողանա վտարել ինձ Ուկրաինայից: Հանուն Ուկրաինայի ազատության պատրաստ եմ կյանքս զոհել: Ուզում եմ կոչ անել բոլոր կիևցիներին հենց այսօր փողոց դուրս գալ, հավաքվել «մայդանում» ու սկսել Ուկրաինան Պորոշենկոյից ու նրա հանցախմբից ազատագրելու գործընթացը»,- հայտնել է Սաակաշվիլին: