ԱՄՆ կոալիցիան հայտնել է՝ քանի ահաբեկիչ է մնացել Սիրիայում և Իրաքում

22:03     5 դեկտեմբերի, 2017

«Իսլամական պետություն» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման երեք հազարից քիչ  ներկայացուցիչ դեռ գտնվում է Իրաքում և Սիրիայում: Այդ մասին ասվում է ԱՄՆ կոլաիցիայի՝ Թվիթերյան էջում կատարված գրառման մեջ. «Ներկայիս գնահատականները ցույց են տալիս, որ երեք հազարից պակաս ԻՊ ահաբեկիչներ են մնացել Սիրիայում և Իրաքում: Նրանք շարունակում են սպառնալիք հանդիսանալ, սակայն մենք շարունակում ենք մեր գործընկերությանն աջակցելը նրանց նկատմամբ հաղթանակի հասնելու համար»,- մասնավորապես նշված է գրառման մեջ, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:

Կոալիցիայի ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկիչները «կորցրել են հսկայական տարածք, սակայն դեռ շատ անելիք կա»:

Հաղորդվում է նաև, որ կոալիցիան կարողացել է ազատագրել ավելի քանի 4,5 մլն իրաքցիների և 52,2  հազար քառ. մետր տարածք:


© armedia.am