London Chess Classic սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, փոխանցում է NEWS.am SPORT-ը:
31-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Նրանք առաջինն են ավարտել պարտիան այս տուրում: Մյուս պարտիաները շարունակվում են:
Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
London Chess Classic, չորրորդ տուր.
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)