London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 6-ին տեղի կունեան 5-րդ տուրի պարտիաները, հայտնում է NEWS.am-ը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)