Շվեդիայի իշխանությունները ստուգում են անցկացրել ներգաղթյալների շրջանում, որոնց ավելի վաղ փախստականի էր կարգավիճակ տրվել։ Ինչպես հայտնում է BBC-ն, ստուգումների ընթացքում պարզվել է, որ նախկինում որպես երեխա ներկայացած միգրանտների երեք քառորդը մեծ է 18 տարեկանից։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգումներն անցկացվել են մոտ 8000 փախստականների շրջանում, որոնց վերաբերյալ շվեդական իշխանությունների մոտ առաջացել են տարբեր հարցեր։ Նրանցից 6600-ը մեծ են եղել 18 տարեկանից, չնայած բազաներում նշվել են որպես անչափահասներ։
Իրական տարիքը պարզվել է բժշկական հետազոտության միջոցով, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի վիճակի ստուգմամբ։