Երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Այդ մասին տեղեկատվություն է տարածել «Առավոտ» թերթի լրագրողը` նշելով, որ դրանց փաթեթավորման վրա նշված է արտադրողի հասցեն. ««Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»։
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հրապարակման հեղինակն իրենց չի դիմել։ Պետական մարմինն այդ մասին տեղեկացել է թերթի հրապարակումից։
ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնել է, որ ծառայությունը պատրաստվում է ուսումնասիրել հրապարակված տեղեկատվությունը։