Հայկական քոչարին և «ադրբեջանական» տոլման ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

14:00     6 դեկտեմբերի, 2017

Հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջը:

Արդրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հայտնում է PanArmenian-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն անցկացվում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում: Նստաշրջանին նախատեսվում է 34 նոր հայտ դիտարկել:


© armedia.am