Հարգե՛ք Երուսաղեմի ստատուս քվոն. Ֆրանցիսկոս Պապ

19:06     6 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին նախատեսվող հայտարարությունից առաջ Ֆրացիսկոս Պապը կոչ է արել հարգել քաղաքի կարգավիճակը, որպեսզի Մերձավոր Արևելքում նոր լարված իրավիճակ չստեղծվի, հայտնում է Reuters գործակալությունը:

Պապը կոչ է արել հարգել Միացյալ Ազգերի Կազմակերպության ընդունած բանաձրերը:

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամպը պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը այնտեղ տեղափոխելու գործընթացը:

Վատիկանը աջակցում է Իսրայել-Պաղեստին հակամարտության լուծման «երկու պետություն» տարբերակին, որով կողմերն արդեն համաձայնության էին եկել քաղաքի կարգավիճակի շուրջ:


© armedia.am