ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի մերձավորարևելյան կարգավորման հետ կապված հարցերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո առ այն, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարեց երեկ՝ միաժամանակ ստորագրելով ԱՄՆ դեսպանատան տեղափոխությունը Թել-Ավիվից Երուսաղեմ:
«ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին Բոլիվիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Սենեգալի, Ուրուգվայի, Ֆրանսիայի պատվիրակությունները դիմել են Խորհրդի շտապ հանդիպման համար մինչև այս շաբաթվա վերջ»,- ասված է ութ երկրների առաքելությունների համատեղ հայտարարության մեջ:
Սպասվում է, որ իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա ՄԱԿ գլխավոր քարտուղար Անոտնիու Գուտերեշը:
Հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 8-ին: