ԱՄՆ-ում հայտնել են ԻՊ «կիբերխալիֆայության» մասին

11:27     7 դեկտեմբերի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձախողումը Սիրիայում չի ազդել համացանցով իրենց գաղափարախոսությունը պրոպագանդելու նրանց հնարավորությունների վրա: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ հետախուզության և ռազմական խորհդականները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

«ԻՊ հնարավորությունները կապված են աշխարհով մեկ առկա իրենց կողմնակիցներով, որոնց հետ առնչվում են համացանցով, ինչը խմբավորմանը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում ձեռք բերել մեծ թվով էքստրեմիստներ»,- հայտնել է ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնի ղեկավարը:

Ազգային անվտանգության և պետական հարցերի կոմիտեի ներկայացուցիչ Րոն Ջոնսոնի խոսքերով, այս «նոր խալիֆայությունն» այժմ տեղակայված է կիբերտարածքում:

 


© armedia.am