Հյուսիսային Կորեան հայտարարել է թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

11:44     7 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեային հարված հասցնելու նախապատրաստության մասին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն։

«Այդ թշնամական ռազմատենչ հայտարարությունները կարող են դիտարկվել բացառապես որպես նախազգուշացում, որ մենք պետք է պատրաստվենք պատերազմի Կորեական թերակողզում», - ասվում է Փհենյանին տարածած հայտարարությունում:

Հյուսիսակորեական ԱԳՆ-ի կարծիքով՝ այսօր մնում է միայն մեկ բաց հարց՝ ե՞րբ կսկսվի պատերազմը։ «Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց դրանից չենք թաքնվի», - ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորքերի համատեղ զորավարժությունները մեկնարկել են դեկտեմբերի 4-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 8-ը։


© armedia.am