Լոզանի պայմանագիրը 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր է՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Այն պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լոզանի խաղաղության պայմանագրի վերանայմանանհրաժեշտության մասին, հայտնում է РИА Новости-ն: Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, հաստատում է Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանները և սհմանում է Էգեյան ծովում կղզիների նկատմամբ Հունաստանի իրավունքը:
«Երբ ես խոսում եմ վերանայման մասին, մենք կարող ենք քննարկել ամեն ինչ՝ այլֆայից օմեգա: Հնարավոր է՝ Հունաստանին որոշ հարցեր, որոշ կանխատեսումներ նյարդայնացնեն, բայց մենք կարող ենք նստել և քննարկել»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ քննարկումները, որոնք ինքը ցանկանում է անցկացնել վերաբերում են ոչ միայն Հունաստանին, այլ ողջ տարածաշրջանին. Լոզանի համաձայնագիրը հաստատում է նաև սահմանները Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի միջև: Թուրքիայի նախագահը չի պարզաբանել, թե ինչ փոփոխություններ է նա ձգտում իրականացնել:
Էրդողանի հայտարարությունները կտրուկ հակասում են Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923 թվականի Լոզանի պայմանագիրը համարում է երկկողմ հարաբերությունների անվիճելի հիմք: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի առնչությամբ «լուրջ մտավախությունների» մասին:
1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը