Նյու Յորքից Սիեթլ ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել, որպեսզի ուղևորներին թույլ տա զուգարան գնալ, հայտնում է NEWS.am-ը:
Այն բանից հետո, երբ պարզվել է, որ բոլոր զուգարանները լցված են, իսկ ուղևորները հայտարարել են, որ այլևս չեն կարող համբերել Բոինգ-757-ը վայրէջք է կատարել Բիլինգս քաղաքում:
Տեխնիկների թիմը պարզել է, որ ինքնաթիռի զուգարանները վնասված են եղել: Դրանք վերանորոգելուց հետո ինքնաթիռը ուշացումով Սիեթլ է հասել: