ԱՄՆ-ը հորդորել է Իսրայելին Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշմանն իրենց արձագանքներում լինել զուսպ

13:09     7 դեկտեմբերի, 2017

Միացյալ Նահանգները խնդրել են իսրայելական իշխանություններին հնարավորինս զուսպ արձագանքել Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն, հայտնում է Reuters-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Պետդեպարտամենտի համապատասխան փաստթուղթը:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը ուսումնասիրում է բացասական արձագանքը և գնահատում է ամերիկացիների և ամերիկյան ակտիվների համար պոտենցիալ վտագը:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնն եվրոպական դեսպանատներին ուղարկում է թեզեր այս կապացությամբ, որոնցում նշվում է, որ այս որոշմամբ չի սահմանվում Երուսաղեմի վերջնական կարգավիճակը, որը պետք է որոշեն Իսրայելն ու Պաղեստինը խաղաղ համաձայնագրի շրջանակներում:


© armedia.am