Վրաստանում կալանավորել են երեք անձի, ովքեր մեղադրվում են Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ռելսերի գողության մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Նինոցմինդա (Ցամցխե-Ջավախեթի շրջան) քաղաքի մերձակայքում, սակայն հանցագործության մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 7-ին:
Կասկածյալները «Դեմիրիոլ սերվիս» ընկերության աշխատակիցներ են: Նշենք, որ հենց այս ընկերությանն են պատկանում երկաթգծի այդ հատվածում տեղադրված երկաթուղային ռելսերը: