Ռուսաստանի քաղաքացիների մոտ 40%-ը Հայաստանը դասել են երկրի արտաքաին քաղաքական ամենավստահելի գործընկերների շարքին: Այդ մասին վկայում են «Ինտեգրացիոն բարոմետր. ԶԵԱԲ-2017թ.» ծրագրի շրջանակներում անցկացված հարցումները, փոխանցում է «Новости Армения»-ն:
Ռուսաստանում իրենց համար ամենավստահելի գործընկեր են համարում Բելառուսին (հարցվածների 61%-ը) և Ղազախստանին (հարցվածների 54%-ը), իսկ երրորդ տեղը Չինաստանը զիջել է Հայաստանին (40%): Նվազել է նաև վստահությունը Հնդկաստանի նկատմամբ:
Միևնույն ժամանակ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները Ռուսաստանին համարում են բարեկամ երկիր: ԵԱՏՄ 5 երկրում, Մոլդովայում և Տաջիկստանում անցկացված հարցումների արդյունքով՝ հարցվածների միջինում 76%-ը Ռուսաստանին համարում է առավել բարեկամական պետություն: Երկրորդ տեղում 31%-ով Ղազախստանն է, երրորդում՝ Բելառուսը՝ 21%:
Ամեն երկրում հարցումներին մասնակցել է 1000-ից ավել մարդ, ընդհանուր՝ մոտ 8000: