Թուրքական սահմանապահները «Սարփի» հսկիչ անցակետում ճամպրուկներից մեկում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացիություն ունեցող 22-ամյա աղջկա, ով փորձել է ապօրինի ճանապարհով անցնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Վրաստանի քաղաքացուն արգելել են Թուրքիա մուտք գործել, այդ պատճառով նա որոշել է ճամպրուկի մեջ ճանապարհորդել։ Այդ հարցում նրան օգնել է Վրաստանի մեկ այլ քաղաքացի, որին պատկանել է այդ ճամպրուկը։ Սահմանապահների մոտ կասկած է առաջացրել այն փաստը, որ Վրաստանի քաղաքացին, մեծ ճամպրուկը բռնած, փորձել է ոտքով հատել սահմանը։