Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Մշակույթի նախարարությունը ներկայացնում են Ջուզեպե Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը՝ նվիրված էցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այն տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ստեղծագործության կատարման շուրջ են հավաքվել բացառապես փայլուն կատարողական վարպետություն ունեցող երաժիշտներ: Իտալական բելկանտոյի վարպետներ աշխարհահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին և լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեձո սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:
Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Էդուարդ Թոփչյան, որն էլ կղեկավարի դեկտեմբերի 9-ի համենգը: