ՌԴ և ԱՄՆ միջև Ուկրաինայի և Սիրիայի հարցով քիչ տարաձայնություններ չկան, Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այստեղ ավելի քիչ համընկնող մոտեցումներ ունենք, որոնց մասին խոսել ենք, և մեր զինվորականները նույնպես խոսում են այդ մասին», - նշել է Լավրովը:
«Մենք հայտարարել ենք Մինսկի համաձայնությունների ոչ այլընտրանքային բնույթի մասին, խնդրել ենք ամերիկյան կողմին, որ իրենք էլ նույն դիրքորոշումը պահպանեն», - մեկնաբանել է ՌԴ արտգործնախարարը: