Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել փոփոխել «Հայր Մեր» աղոթքի տեքստը, հայտնում է Daily Mail-ը։
Հովվապետի կարծիքով անգլերենով և մի քանի այլ լեզուներով իրեն դուր չեն գալիս աղոթքի առանձին տողեր անգլերենով և մի քանի այլ լեզուներով արված թարգմանություններից կարելի է եզրակացնել, որ «Աստված է ընտրում՝ տանի մեզ գայթակղության, թե ոչ»։
«Դա լավ թարգմանություն չէ, քանի որ ակնարկ է անում այն բանին, որ Աստված տանում է գայթակղության»,-ասել է Հռոմի պապը։
Հռոմի պապը հիշեցրել է, որ Ֆրանսիայում արդեն շտկել են աղոթքի տեքստը հետևյալ կերպ. «Թույլ մի՛ տուր ենթարկվենք գայթակղության»՝ թողնելով գայթակղության մեղքը մարդու որոշման, այլ ոչ թե Աստծու վրա։