Պաղեստինը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին

11:01     8 դեկտեմբերի, 2017

Պաղեստինյան ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ՝ ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:

«Մենք չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին պաղեստինյան տարածքներում՝ ի պատասխան օկուպացված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն», - հայտարարել է պաղեստինյան իշխող ՖԱԹՀ շարժման բաձրաստիճան ներկայացուցիչ Ջեբրիլ Ռաջուբան ։

Սպասվում էր, որ Փենսը կայցելի Պաղեստին այս ամիս։


© armedia.am