Պաղեստինյան ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ՝ ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:
«Մենք չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին պաղեստինյան տարածքներում՝ ի պատասխան օկուպացված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն», - հայտարարել է պաղեստինյան իշխող ՖԱԹՀ շարժման բաձրաստիճան ներկայացուցիչ Ջեբրիլ Ռաջուբան ։
Սպասվում էր, որ Փենսը կայցելի Պաղեստին այս ամիս։