Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։