ԱՄՆ-ը հայտնել է Փհենյանի հետ բանակցություններ սկսելու պայմանը

12:19     8 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների սկսել միայն այն դեպքում, երբ Փհենյանը սկսցի ապամիջուկայնացման գործընթաց: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը:

«Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների հարցը չի դիտարկվի քանի դեռ նրանք չցանկանան ապամիջուկայնացում սկսել… ԿԺԴՀ-ն հետաքրքրվածություն չի ցուցաբերում բանակցությունների և լուրջ քննարկումների նկատմամբ, երբ շարունակում են բալիստիկ հրթիռներ արձակել», - հայտարարել է Նաուերտը:


© armedia.am