Գերմանիայում առաջարկել են «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծել

12:54     8 դեկտեմբերի, 2017

Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնել եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականը ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգներ», հայտնում է РИА Новости-ն:

«Անհրաժեշտ է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որը կստեղծի դաշնային Եվրոպա», - հայտարարել է Շուլցը:

Շուլցը կարծիք է հայտնել, որ միայն ամրապնդված միությունը կկարողանա դիմակայել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում ուժեղացող  աջ ազգայնականների շարժմանը:


© armedia.am