Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կայացել է Վիեննայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին և ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ ոչ պաշտոնական աշխատանքային ճաշի ժամանակ ելույթ է ունեցել: Առաջին անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տրամադրվել է ԵԱՀԿ նախարարական տրիբունան»- ասվում է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել Եվրոպայում անվտանգության և կայունության գլոբալ սպառնալիքներին, պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել է մայրցամաքում արդի մարտահրավերներին հակազդելու ՀԱՊԿ բազմակողմանի գործունեության վերաբերյալ: