Արգենտինայի դաշնային դատավորը նախկին նախագահ Քրիստինա Քիրշների դեմ պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել և կոչ է արել ձերբակալել նրան 1994 թվականին Բուենոս Այրեսում գտնվում հրեական մշակույթի կենտրոնի պայթեցման գործի շրջանակում, հայտնում է The Washington Post-ը:
Մասնավորապես Քրիշները մեղադրվում է այն բանում, որ թաքցրելն է Իրանի դերը 85 մարդու կյանք խլած պայթյունում՝ «պոտենցիալ շահավետ առևտրային համաձայնագրի» դիմաց:
Նախկին նախագահի ձերբակալության համար դատարանը խնդրել է նրան զրկել անձեռնմխելիությունից: Ներկա պահին Քրիշները զբաղեցնում է սենտորի պաշտոն: