Chess Classic FIDE OPEN-ի միանձնյա առաջատարը

14:32     8 դեկտեմբերի, 2017

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN-ի յոթ տուրից հետո 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանցի շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը (4-րդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:


© armedia.am