Թրամփը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել բռնկված անտառային հրդեհների պատճառով

23:45     8 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բռնկված անտառային հրդեհների պատճառով, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Թրամփը Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարել՝ հրամայելով լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել`դեկտեմբերի 4-ին սկսված հրդեհների դեմ պայքարելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կալիֆորնիայում առնվազն 640 քառակուսի կիլոմետր տարածքում հրդեհ է բռնկվել: Աղետի պատճառով ավելի քան 190 հազար մարդ տարհանվել է:


© armedia.am