Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է սկսելու, գրում է Panorama.am-ը:
Հայտնում են, որ Սահակաշվիլիի պաշտպանը հայտարարել է, որ ինքը նույնպես հրաժարվում է սնունդ ընդունելուց:
«Եթե խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, ապա նա կշարունակի հացադուլը»,-հայտարարել է փաստաբանը, ավելացնելով, որ Սահակաշվիլին իրեն լավ է զգում:
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալվել է անցած գիշեր:
Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը քրեական հետապնդման է ենթարկվում բացառապես քաղաքական նպատակներով: Նա պատահական չի համարում, որ իր ձերբակալությունը տեղի է ունեցել հայտարարված երթերի նախօրեին: