Ավելի քան 1000 մարդ տուժել է իսրայելական ուժայինների հետ բախման ժամանակ

15:00     9 դեկտեմբերի, 2017

Հորդանանի Արևմտյան ափին, Գազայի հատվածում և Երուսաղեմում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 1100 մարդ է տուժել,  հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Օրերս  պաղեստինցիները «զայրույթի օր» են կազմակերպել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման հետ կապված: Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ուժայինների հետ:


© armedia.am