Քարաման քաղաքի Մեհմետ բեյ համալասարանում կազմակերպված կոնֆերանսին Երուսաղեմի հետ կապված ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Cumhuriyet պարբերականին, լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Դավութօղլուի ելույթը քնեցրել է ուսանողներին, իսկ քնել չկարողացող ուսանողները ստիպված են եղել բջջային հեռախոսներով զբաղվել։