Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների եւ համապատասխան հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: