Դեկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքէջից:
Կողմերը նշել են արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների լուծման նպատակով երկու հանրապետությունների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը՝ որպես համահայկական շահերի խթանման ուղղություններից մեկը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։