Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրամիությանը մեղադրել է վախկոտութան և պաղեստինյան ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին չեխ ղեկավարը հայտարարել է «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» խորագիրը կրող համաժողովի ընթացքում, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Վախկոտ Եվրամիությունն անում է ամեն բան, որպեսզի պրոպաղեստինյան ահաբեկչական շարժումը գերազանցի պրոիսրայելական շարժմանը, որին ես առնչվում եմ»,- մասնավորապեսասել է Զեմանը:
Չեխիայի նախագահը Եվրամիությանը նման գնահատական է տվել այն բանից հետո, ինչ Պաղեստինի ազատագրման Ազգային ճակատի անդամ Լեյլ Հալեդը Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել, որում նա Պաղեստինի ինքնավարության դեմ պայքարը համեմատել է հրեաների ոչնչացման հետ:
«Երբեք նման լկտիություն չէի լսել»,- ամփոփել է Միլոշ Զեմանը: