Արաբական երկրների լիգան քննադատել է Վաշինգթոնին

10:39     10 դեկտեմբերի, 2017

Կահիրեում հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ Արաբական երկրների լիգան քննադատել է Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը: Լիբիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Վաշինգթոնի նկատմամբ, փոխանցում է DW-ն:

Որպես Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտի լուծման միջնորդի՝ ԱՄՆ նկատմամբ վստահությունը կորել է, կարծում են Լիգայում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն ընդգծել է, որ ԱՄՆ որոշումը հարցեր է առաջացնում առ այն, թե ունակ է արդյոք ԱՄՆ հետագայում կատարել իր պարտականությունները տարածաշրջանում խաղաղ կարգավորման մասով:

Նշենք, որ Արաբական երկրների լիգայի արտահերթ նիստը կայացել է դեկտեմբերի 9-ին Կահիրեյում:


© armedia.am