Մարդու իրավունքների հռչակագիրը 70 տարեկան է

09:37     10 դեկտեմբերի, 2017

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների օրը: 1948թ. հենց այս օրը ՄԱԿ ԳԱ որոշմամբ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, հաղորդվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:

Հռչակագիրն ամենաշատ թարգմանված փաստաթուղթն է. այն առկա է ավելի քան 500 լեզուներով:

Մարդու իրավունքների հռչակագիրը կազմվել է տարբեր երկրների բազմաթիվ իրավական և մշակութային համակարգերի կողմից, ինչի շնորհիվ նրանում ամրագրված են բոլոր ազգերի և ժողովուրդների համար ունիվերսալ արժեքներ:

70 տարի առաջ ընդունված հռչակագիրը թույլ է տվել պաշտպանել միլիոնավոր մարդկանց արժանապատվությունը, հիմքեր ստեղծել արդար աշխարհ կառուցելու համար:


© armedia.am