Թուրքիան և Հունաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունաստանից փախստականների ետ վերադարձի հարցով: Այդ մասին հաորդում է հունական Kathimerini հրատարակչությունը: Երկու երկրների պայմանավորվածության նպատակը փախստականներով լեցուն հունական ճամբարների թեթևացումն է, փոխանցում է DW-ն:
Անկարան և Աթենքը նշված պայմանավորվածությունը ձեռք են բերել Թուրքիայի նախագահի՝ Հունաստան կատարած այցի շրջանակներում:
Հունական կառավարությունը պաշտոնապես չի հաստատում լուրը: Այդ մասին հայտնի է դարձել կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից, սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: