«Եվրատեսիլ- 2017»-ի հաղթողին սրտի փոխպատվաստում են արել
2017թ. «Եվրատեսիլ» եվրոպական երգի մրցույթի հաղթող պորտուգալացի Սալվադոր Սոբրալին սրտի վիրահատության են ենթարկել: Ներկայումս երգիչը հիվանդանոցում անցնում է վերականգնաողական կուրս, փոխանցում է BBC գործակալությունը:
Լիսաբոնյան Սանտա Կրուս կլինիկայի մասնագետների խոսքերով 27-ամյա երգիչն իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ երկար տարիներ սրտի արատով տառապող երգիչը երգի ամենապոպուլյար մրցույթում հաղթեց Amar Pelos Dois (Սեր՝ երկուսի համար) երգով:
Այդպիսով Սոբրալը Պորտուգալիային պարգևեց եվրատեսիլյան առաջին հաղթանակը: