Թուրքիայի Արդվին նահանգի Հոփայի շրջանում հոկտեմբերին ձերբակալված Նուրջան Վայիչը և Ջեմիլ Աքսուն ազատ են արձակվել, փոխանցում է news.am գործակալությունը։
Հաղորդվում է, որ թուրքական դատարանը «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության առաջնորդ և «Սոցիալիստ կանանց խորհրդարանի խոսնակ Նուրջան Վայիչին և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի գրասենյակի նախագահ Ջեմիլ Աքսուին ազատ արձակելու որոշում է կայացրել։
Նուրջան Վայիչը և Ջեմիլ Աքսուն ձերբակալվել էին հոկտեմբերին։