London Chess Classic. Արոնյանը կմրցի Մայքլ Ադամսի հետ

13:02     10 դեկտեմբերի, 2017

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 10-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները, փոխացնում է News.amSport-ը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով կմրցի անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ 7 տուրերի բոլոր պարտիաները հայ գրոսմայստերն ավարտել է ոչ ոքի և 3.5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչին, որոնք ունեն 4.5-ական միավոր:

London Chess Classic, 8-րդ տուր. 

Մայքլ Ադամս (Անգլիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

 


© armedia.am