Եգիպտոսի Լյուքսոր քաղաքում հնեաբանները երկու հնագույն դամբար են հայտնաբերել, հայտնում են եգիպտական իշխանությունները:
Նշվում է, որ դամբարանների տարիքը կազմում է մոտ 3,5 հազար տարի:
Դամբարաններից մեկում հայտնաբերվել է մումիա, որն ամենայն հավանականությամբ պատկանում է պաշտոնատար անձի: Այդ դամբարանի առաստաղին գրված է եղել Թութանհամոն I թագավորի անունը:
Երկրորդ դամբարանում պատին գրված արձանագրություններ և նկարներ են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս, որ դամբարանը պատկանում է Ամենհոտեպ II և Թութմոս IV թագավորների կառավարման շրջանների միջև ընկած ժամանակահատվածին: