Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել անգլիական ակումբում իր ապագայի հարցը, գրում է Daily Star-ը:
Ավելի վաղ Մոուրինյուն հայտնել էր, որ Մխիթարյանը հաջող էր սկսել մրցաշրջանը, սակայն վերջին հանդիպումներում նրա խաղից դժգոհ է:
28-ամյա հայ ֆուտբոլիստը հայտագրվել է ՄՅՈՒ-ի վերջին 7 խաղերից միայն մեկում, որում խաղադաշտ էր դուրս եկել որպես փոխարինող: