Բրիտանական The Times պարբերականի սյունակագիր Ջեյմս Սմիթն ընթերցողների շրջանում մրցույթ է հայտարարել՝ առաջարկելով ստեղծել չեզոք դրոշ ռուս մարզիկների համար, որոնց կթույլատրվի մասնակցել հարավկորեական Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, հայտնում է RT-ն:
Լրագրողի կարծիքով լավ տարբերակ կարող է լինել շոտլանդկա կտորից ծածկոցը կամ BBC հեռուստաալիքի հին թեստ-աղուսյակը:
Դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին հեռացրել էր 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերից, սակայն նշվում էր, որ առանձին ռուս մարզիկներ կարող են մասնակցել Խաղերին չեզոք դրոշի ներքո: