«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգվածային բախման մասնակից է դարձել Անգլիայի առաջնության ժամանակ «Յունայթեդ» ու «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո: Այս մասին հաղորդում է Manutd.ru-ն:
Պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չափազանց բուռն են տոնել իրենց հաղթանակը, ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Նա մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհել բարձր երաժշտությունից, այդպիսով պահանջելով հարգել նույն տարածքում գտնվող պարտվող թիմի անդամներին: Արդյունքում նրա և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էնդերսոնի միջև լեզվակռիվ է սկսվել, ինչը զանգվածային բախման է վերածվել` երկու թիմերի խաղացողների ու մարզիչների մասնակցությամբ։
Նշվում է, որ Մոուրինյոյի ուղղությամբ ջրի շշեր են նետվել, և անգամ կաթ են լցրել նրա վրա:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին: